Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հուլիսի 11-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատուրյան համերգասրահում ելույթ կունենա «Կինոերաժշտություններ ազգային հնչյուններով» համերգային ծրագրով։
Կհնչեն «Մեր մանկության տանգոն», «Կտոր մը երկինք», «Հարի Փոթեր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Տիտանիկ» և այլն ֆիլմերի սաունդթրեքները։
Տոմսերի արժեքը տատանվում է 2000-6000 դրամի սահմաններում։