Հուլիսի 27-ին «Խազեր» երգչախումբը Աշտարակում հանդես կգա ժողովրդական երգերի համերգով, որոնք մշակել է հայ երաժշտագետ, երաժշտական էթնոլոգ, վարդապետ Կոմիտասը։
«Երեկոյի ժամանակ հնչելու են մեր անուշ ժողովրդական երգերը Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի ու մեր ժամանակակից երաժիշտների մշակումներով։ Այնպես որ, այն կարող է հինավուրց քաղաքի զբոսանքից հետո հիանալի ամփոփում դառնալ ձեր, ձեր ընկերների ու հյուրերի համար»,- ասվում է միջոցառման նկարագրության մեջ։
Համերգը Աշտարակի դրամատիկական թատրոնում կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 1000-3000 դրամ։
Երգչախումբն անվանվել է հին հայկական նոտագրության՝ խազերի անունով։ Կոմիտասը 20-րդ դարի սկզբին փորձել է լուծել խազերի հանելուկը, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի և Հայոց ցեղասպանության տարիներին բանահավաքի ստեղծագործությունների մեծ մասը կորել է։