Հոկտեմբերի 26-30-ը Երևանում կանցկացվի ֆլեյտայի առաջին միջազգային փառատոնը, հայտնում է Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնը։
Փառատոնն անցկացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնի և Գոնչարովի անվան ստուդիայի հետ համատեղ։ Միջոցառումները տեղի կունենան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։
Ծրագրում ներառված են համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ և հանդիպումներ 6 երկրների և 13 քաղաքների նշանավոր ֆլեյտահարների հետ։ Փառատոնի հյուրերն են լինելու Բենեդեկ Չալոգը (Հունգարիա), Նարեկ Ավագյանը (Հայաստան), Երժան Կուշանովը (Ղազախստան), Ելիզավետա Իվանովան (Գերմանիա, Ռուսաստան), Հելեն Վիրաբյանը (Ռուսաստան, Հայաստան), Արման Աբրահամյանը (Հայաստան), Զառա Փարվանյանը (Ռուսաստան, Հայաստան)։
Համերգային ծրագրերը կանցկացվեն հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին։ Նույն օրերին կանցկացվի Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնի աքսեսուարների ցուցահանդես, ասվում է հաղորդագրության մեջ։