Նոյեմբերի 6-9-ը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա հայ նկարիչ, արձանագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությանը նվիրված «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը, տեղեկացնում են Քոչարի անվան թանգարանից։
Նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է, որում արտացոլված է լինելու Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Պարուսույցը Մուրադ Մերզուկն է, գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակը՝ Սաթէ Խաչատրյանը։ Ինստալացիայի հեղինակն Աշոտ Մարաբյանն է, երաժշտության հեղինակը՝ «Հող Արթուն» խումբը։