Բրիտանացի երգիչ Քրեյգ Դեյվիդը դեկտեմբերի 2-ին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում։
Երգիչը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա TS5 շոուով, որը երգչի ամենահայտնի հիթերի, նոր ռեմիքսների և միայն այդ շոուի համար ստեղծված երգերի համադրություն է։
Նրա հիթերը կհնչեն R&B, Garage և House ժանրերում։ Ծրագրում հնչելու են 7 Days, Fill Me In և Walking Away երգերը՝ շոուի համար ստեղծված DJ ռեմիքսներով։
Հայ արտիստներից Դեյվիդի հետ նույն բեմում կլինեն DJ Smoke-ը, D’Litte-ը և LEAH-ը։
Համերգը կմեկնարկի 19։00-ին։ Տոմսերը վաճառվում են սկսած 5000 դրամից։
Համերգը կազմակերպվել է «Հայա» փառատոնի ներկայացուցիչների կողմից, որոնց շնորհիվ Երևանում ելույթ են ունեցել Zaz-ը, 50 Cent-ը, Led Zeppelin Symphonic-ը և թավջութակահար Ստեփան Հաուսերը։ Համերգն իրականացվում է նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։