Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Այս մասին հաղորդում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար:
«Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում»,- գրում են գրասենյակից:
Նշենք, որ օրեր առաջ համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ մեր գրասենյակը սկսել է երկխոսությունը սփյուռքի տարբեր համայնքների հետ: