Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հաջորդ հանդիպումները Պերմ քաղաքի հայ համայնքի հետ էին: Նոյեմբերի 24-25-ը համայնքային ներկայացուցիչների ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարն այցելել է հայկական եկեղեցի և դպրոց: Այս մասին հայտնում է հանձնակատարի գրասենյակը։
Այնուհետ տեղի է ունեցել հայ համայնքի և բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը: Մեր հայրենակիցներին հետաքրքրում էին հայրենադարձությանը, Հայաստանին աջակցությանը և ներդրումներին առնչվող հարցեր: Զարեհ Սինանյանը ներկայացրել է սփյուռքի հանձնակատարների ինստիտուտը, որը հետաքրքրել է ներկաներին: Հարցեր են հնչել նաև գրասենյակի գործունեության վերաբերյալ: Հանձնակատարն ամփոփիչ զրույց է ունեցել Պերմի հայկական մշակույթի կենտրոնի երիտասարդության հետ:
Զարեհ Սինանյանը Պերմի, Կիրովի և Ուդմուրտիայի հայ համայնքների ակտիվիստների հետ քննարկել է հայրենադարձությանը, սփյուռքում կրթական համակարգերին, ՀՀ քաղաքացիության ստացմանը, գրասենյակի ծրագրերին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակիցները նշել են, որ պատրաստ են ցանկացած ձևով աջակցել հայրենիքին: