Գլենդելի միացյալ կրթական շրջանի 5 պատասխանատու պաշտոններից 4-ը ազգությամբ հայերի է վստահված: Գլենդելի միացյալ կրթական խորհրդի նախագահ է ընտրվել Նաիրի Նահապետյանը։ Նա վստահեցնում է, որ աշխատանքներ պետք է իրականացնել հանրային դպրոցներում կրթական բարեփոխումների համար։ Նրա կարծիքով` անչափ կարևոր է ապագա սերնդին լիարժեք գիտելիք փոխանցելը, այդ պատճառով կարևոր են կրթության բարեփոխումները։
Ավելի քան 1000 կրթական խորհրդի նախագահներ են համակարգում կառույցի աշխատանքները։