Մայիսի 6-ին Օտտավայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը տեղի է ունեցել կանադահայ տաղանդաշատ քանդակագործ Եվգինե Եփրեմյան դը Գրիֆի «Սարդարապատ» արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։
Խորհրդանշական այս քանդակն այսուհետ իր արժանի տեղը կգտնի դեսպանատան հանդիսությունների սրահում: