Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի հրամանով ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը պարգևատրվել է «Պատվո կարգ» ազգային շքանշանով, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի մամուլի ծառայությունը։
2022 թվականի հուլիսին Փափազյանի մուտքը Հայաստանի տարածք արգելվել էր, նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։
Փետրվարի 28-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փափազյանին երկու տարի առաջ «պերսոնա նոն գրատա» ճանաչելու որոշումը։ Փափազյանը թերթին պատմել էր, որ Մակրոնը Փաշինյանի հետ առանձնազրույց էր ունեցել ու «բարկացել» նրա վրա, ինչից հետո Փաշինյանն ասել էր, որ ԱԱԾ-ին կդիմի, որ հօգուտ Փափազյանի կայացրած դատական ակտը չբողոքարկեն։
Հունվարի 22-ին վարչական դատարանն ԱԱԾ-ին պարտավորեցրել էր հանել նրան «պերսոնա նոն գրատայի» ցուցակից։