2020 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 88,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7 %-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 4,0 %-ով։
Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 37.6 %-ը կամ 33.3 հազ. մարդ՝ նախորդ տարվա 29,4 հազ. մարդու փոխարեն: Այս մասին
հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.9 %-ը, կամ 60.1 հազ. մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 10.4 %-ով:
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 65,4 %-ը, կամ 39,3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 20.0%-ը կամ 12.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 3,9% կամ 2.3 հազ. մարդ:
Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 25.8 հազ. առաջին անգամ աշխատանք փնտրողներ, որոնցից 16-29 տարեկան երիտասարդները կազմում են 37,4%:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.9%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.5%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 53.9 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.3 %-ը:
Գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ առողջապահության, կրթության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ էկոնոմիկայի և ղեկավարման, սպասարկման, թեթև արդյունաբերության, անձանց թվաքանակը:
Ըստ գործազրկության տևողության՝ 1-3 տարի գործազրկության տևողություն ունեցող գործազուրկների թվաքանակը կազմում է ընդհանուր թվաքանակի 25.7%-ը, 3 տարուց ավելի գործազրկության տևողություն ունեցողներինը՝ 48.7 %, մինչև 1 տարվա գործազրկության տևողություն ունեցողները՝ 25.6 %-ը։