«Ռոսսելխոզնադզորը» Կրեմլի հետ չի համաձայնեցրել ադրբեջանական լոլիկի եւ խնձորի ներկրումն արգելելու մասին որոշումը, միջոցները ձեռնարկվում են սանիտարահամաճարակային իրավիճակից ելնելով:
Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը ։
«Ռոսսելխոզնադզորը չպետք է դա համաձայնեցնի Կրեմլի հետ։ Բնականաբար, այդ ամենն արվում է նախարարների կաբինետի հետ փոխգործակցությամբ, եւ կան հստակ չափանիշներ, որոնց վերաբերյալ կայացվում են այդ որոշումները», – հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ «Ռոսսելխոզնադզորի» այս որոշումը կապված է վիրուսների հետ։ «Պանդեմիայի պայմաններում, իհարկե, դրան հատուկ ուշադրություն է դարձվում», – ասել Է Պեսկովը՝ հավելելով, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը նման պարտավորություն չունի՝ Կրեմլի հետ համաձայնեցնել իր գործողությունները»:
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10 – ից արգելել Է Ադրբեջանից լոլիկի եւ խնձորի ներկրումը՝ կապված ԵՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների՝ հարավամերիկյան լոլիկի ցեցի եւ Արեւելյան պտուղբանջարեղենի հայտնաբերման հետ: