Պարտականությունները ժամանակավորապես դադարեցված Պետական վերսհղության պետ Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-յան իր էջում։
«Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները»,-նշել է Սանասարյանը։
Սակայն նա նշել է, որ իր համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում իր տեսակետներն ու անհամաձայնությունները։
Հիշեցնենք, որ Դ. Սանասարյանի՝ որպես ՊԵԿ նախագահի լիազորությունները ավելի վաղ դադարեցվել էին, ԱԱԾ-ն 2019թ. ապրիլին նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: 2020 թվականի սեպտեմբերին ՊՎԾ-ի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ուլիխանյանը։