Այսօր ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով: Այս մասին Armenia Today-ին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Պատճառը հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» տրամագծով մայրուղային գազատարի վրա առաջացած վթարն է։
Ընկերությունից հաղորդեցին, որ հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը, ինչպես նաև վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար որոշում է կայացվել հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ջերմաէլեկտրակայանի գազամատակարարումը:
Հիշեցնենք, որ երեկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ևս զգուշացրել էր, որ հունվարի 14-ին՝ ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։