2020 թ. դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.9 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 7.2 % գնաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։
Բանջարեղենի շուկայում 2020 թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 2.8 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 35.9% գնաճ:
Մրգի շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 11.4 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.5 % գնաճ:
Ըստ վիճակագրության՝ արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2020թ.
դեկտեմբերին 2019 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35.3 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 12.3 %։
Հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում նույնպես գնաճ է արձանագրվել։
Հացի և ալյուրի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է համապատասխանաբար 7.3 % և 10.0 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 6.1 % և 2.2 %։
Իսկ կաթնամթերքի գնաճը կազմել է 3.6 %։
Ձուն ևս թանկացել է։ Ձվի շուկայում նման պատկեր ունենք․ ձվի գինը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ աճել է 18.5 %-ով, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 13.1 %-ով:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 38.1%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 3.0 % գնաճ:
Համաձայն ԱՎԿ-ի՝ մսամթերքն էժանացել է։ Փոխարենը, թռչանամիսն է թանկացել է։ Թռչնամսի գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 6.5 %, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 8.3 %:
Ձկնամթերքը, ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, կակաոն և թեյը նույնպես թանկացել են։