Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշվեց խնամքի նպաստի իրավունք տալ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողին, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:
Վերանայվել են նաև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ վճարելը դադարեցնելու հիմքերը, խնամքի նպաստը լիազորագրով վճարելու ժամկետները։
Բացի դրանից, խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար վերացվել է Հայաստանի Հանրապետությունում լինելու պահանջը, այն պահպանելով միայն երեխայի համար, ում խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ։ Խնամքի նպաստը լիազորագրով վեց ամսվա փոխարեն կարող է վճարվել տասներկու ամիս։
Նախագծով կանոնակարգվում են գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու կարգը, ժամկետները, տարածքային բաժնի կողմից դիմումը մերժելու հիմքերը և ժամկետները՝ դրանք համապատասխանեցնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխություններին։