«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մասին որոշումը հաստատվեց։
Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում ակնկալվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման առավել գրավիչ համակարգ՝ ապահովելով hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարելու սկզբունքի արմատավորում և հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդում։
Միաժամանակ՝ այն կխթանի հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացմանը՝ ինչն էլ կհանգեցնի հարկային և մաքսային կարգապահության, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկության բարձրացմանը, հարկային մարմնի հանդեպ վստահության մթնոլորտի ձևավորմանը՝ նպաստելով տնտեսավարող սուբյեկտների կողմից հարկային պարտավորությունների պատշաճ կատարմանը և հարկային եկամուտների ապահովմանը, ինչպես նաև օրինապահ հարկ վճարողների ցանկի ընդլայնմանը։
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատերազմի ժամանակահատվածում հարկ վճարողներին շրջանում որոշակի կարգապահություն է զգացվել։
ՊԵԿ-ն առաջարկում է ապրիլի 19-ը Հայաստանում նշել որպես հարկ վճարողի օր։
Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում առավել կամրապնդվի և կխորացվի հարկային մարմնի և տնտեսվարողների գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ կընդգծվի բյուջետային մուտքերի ապահովման գործում հարկ վճարողների ներդրումը՝ կխրախուսվի հարկ վճարողների կողմից հարկային պարտականությունների կամավոր, ժամանակին ու ճշգրիտ կատարումը։