Ջրամբարների հետ կապված խնդիրներ կան բոլոր տեղերում։ Մենք ունենք վատ վիճակում գտնվող ենթակառուցվածքներ, չունենք բավարար ժամանակ և ֆինանսական միջոցներ՝ բոլոր խնդիրները միանգամից լուծելու համար։ Այս մասին Ազգային ժողովում նշեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին՝ նա նշեց․
«Այս տարի եղանակային բարենպաստ պայմանների ու մեր գործընկերների հետևողական աշխատանքի արդյունքում Սևանի մակարդակի զգալի բարձրացում ունենք։ Այս պահին Սևանի մակարդակը նախորդ տարվա համեմատ շուրջ 21 սմ-ով բարձրացել է։ Իսկ կորուստներ կրկին կլինեն, որովհետև դա միայն հետևողականության արդյուքն չէ, դա նաև ախտահարված ենթակառուցվածքների արդյունք է։ Մեր ամբողջ ջրային համակարգն անմխիթար վիճակում է, և մենք այստեղ հետևողական աշխատանքի կարիք ունենք, որին և ձեռնամուխ ենք եղել»։