ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն անդրադարձավ փոխարժեքի տատանումներին վերաբերող հարցադրմանը:
Նա նշեց, որ ԿԲ-ն փոխարժեքը չի կանխատեսում:
«Մեր նպատակադրումը գնաճն է: Եթե ուզում ենք գնաճի սպասումները խարսխել, որը երկրում կայունության հիմքն է եւ դրամով եկամուտների գնողունակությունը պաշտպանելու հիմնական միջոցը, ապա փոխարժեքը պետք է լինի ավելի տատանողական, քան գնաճը»,-ասաց Երիցյանը:
ԿԲ նախագահի տեղակալն ընդգծեց, որ փոխարժեքի տատանումները պայմանավորված են ֆինանսական շուկայում տիրող վիճակով:
«Հաստատում ենք, որ երկարաժամկետ իմաստով մեր աճի հիմնական ուղղությունը լինելու է արտադրողականության բարելավման հաշվին, որը ենթադրում է փոխարժեքի արժևորում»,-պարզաբանեց Երիցյանը: