Սևանա լճի մակարդակը մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.87 մետր։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Անցյալ տարվա մայիսի 23-ի դրությամբ նույն օրվա մակարդակից բարձր է 13 սանտիմետրով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 35 սանտիմետրով»,–նշված է հաղորդագրության մեջ։