Երբ բռնեցին «Սպայկա» ընկերության սեփականատիրոջը, մեծ աղմուկ բարձրացրին․ 7 մլրդ դրամի տուգանք է գրվում։ Ու այսօր այդ անձն իրենց թիմի քաղաքական ցուցակում է։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Նախ հարձակվում են այդ ընկերության վրա, ներկայացնելով, թե իբրև այն իմն է։ Հետո պարզվում է՝ իմը չէ․ 14 մլն դոլարի տուգանք է գրվում։ Հետո այդ տուգանքը ջրվում է ու հայտնի չէ, թե ում գրպաններով։ Սա դասական օրինակ է, ինչն ապացուցում է, որ այս մարդիկ չունեն ամոթի զգացում, չունեն նամուսի որևէ նշույլ ու խրվել են կոռուպցիոն գործարքների մեջ»,-ասել է Քոչարյանը։