Հայկական առաջին օրգանական գինին Ֆրանսիայում օրեր առաջ ոսկե մեդալ է նվաճել:
«Trinity wine»-ը «6100» գինին ներկայացրել էր օրգանական գինու աշխարհի ամենահեղինակավոր մրցույթում, որն անցկացվել է Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում։
Հայաստանը հետխորհրդային երկրներից միակն է եղել մասնակիցների ցանկում և նվաճել ոսկե մեդալ։
Գինու «6100» անվանումը խորհրդանշում է հայոց գինեգործության տարիքը։ Գինու պահանջարկն արտերկրում 2-3 անգամ առաջարկից։
Գինեգործական ընկերության հիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը 10 տարի առաջ վերադարձել է Միացյալ Նահանգներից հայրենիք, այգիներ գնել Վայոց Ձորի Աղավնաձոր համայքում և այժմ զբաղվում գինու արտադրությամբ։ Սաղաթելյանն առաջինն է Հայաստանում, որ զբաղվում է օրգնական գինու արտադրությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։