ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը չունի որևէ կանխատեսում արժույթի ապագայի վերաբերյալ: Նա այս մասին հայտարարեց ԱԺ ամբիոնից՝ նշելով, որ ցավոք, ԿԲ նախագահը չունի գործառույթ՝ հայտնելու դրամի սպասվող կուրսը:
Բացի այդ՝ ԿԲ-ն միջամտում է միայն այն ժամանակ, երբ շուկայում անառողջ միջավայր է ստեղծվում:
Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ապա դա բերել էր որոշակի անորոշության, որն, անշուշտ, արտահայտվել է նաև արտարժութային շուկայում: Իրավիճակը փոփոխվել է հունիսի 20-ից հետո, երբ մարդիկ տեսել են, որ ներքաղաքական սահուն ու հարթ ընթացք է ապահովված. դա հանգեցրել է տրամադրությունների փոփոխության:
Մանրամասները՝ տեսանյութում։