Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի/Trade Promotion and Quality Infrastructure ծրագրի շրջանակներում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ/Exporter Developments Grants» (ԱԶԴ/EDG) ենթածրագիրը։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության զարգացման Ազգային կենտրոնը։
Արտահանողների զարգացման դրամաշնորհների (այսուհետ՝ ԱԶԴ) համընդհանուր նպատակը համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է (լոգիստիկ կենտրոններ, տրանսպորտային միջոցներ, մարքեթինգի ծառայություններ, արտադրական հանգույցներ և այլն) ՓՄՁ-ների հզորացման նպատակով՝ խթանելով ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Ինչպես նշում է աղբյուրը, այս մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող ցանկացած ոլորտի համար, սակայն առաջնահերթությունը կտրվի գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:
Համաձայն աղբյուրի՝ ԱԶԴ-ի ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։ ԱԶԴ ներքո ցանկացած դրամաշնորհ պետք է ընկած լինի ընդհանուր իրավասու ծախսերի հետևյալ նվազագույն և առավելագույն շեմերի միջև.