Իրանն ու Հայաստանը պահպանում են վաղեմի տնտեսական հարաբերությունները, և երկու երկրների առևտրային կապերի ամրապնդումն երկկողմ օրակարգում է։
Այս մասին հայտարարել Է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, որի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։
«Իրանը առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի հարևանների շրջանում, և այն կարևոր հնարավորություններ ունի արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում»,- հայտարարել է նա Մարքազի նահանգ կատարած մեկօրյա այցի ընթացքում:
Թումանյանը նաև հայտարարել է Իրանի հետ տնտեսական հարաբերություններում հայ գործարարների հետաքրքրության մասին։ Նա Մարքազի նահանգից ժամանած առևտրային պատվիրակությանը հրավիրել է այցելել Հայաստան՝ գնահատելու համագործակցության հնարավորությունները։
Մարքազի նահանգը գտնվում է Իրանի արևմուտքում, այն ունի ավելի քան 2900 արդյունաբերական կենտրոն։