ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվել է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆերրոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է պղնձի, մոլիբդենի հանքանյութի արտահանման տուրքն ավելացնել 15 տոկոսով։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանն էլ ավելացրեց, որ այս նախագիծը հնարավորություն է տալու տարեկան հավաքագրել մինչև 75 միլիարդ դրամ գումար:
«Հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14 տոկոսի սահմաններում են, ինչն աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ՝ այն դեպքում, երբ երկրներ կան, որ 40-50 տոկոս հարկ են սահմանել»,- եզրափակեց պատգամավորը։