Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Այդ նպատակով նախարարությունում տեղի է ունեցել Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին հայաստանյան տաղավարի համադրողի և ճարտարապետների մրցույթը։
Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «HYBRID IDENTITIES» նախագիծը: