ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տեղի ունեցած նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը՝ ավելացնելով ներմուծվող հումքի ցանկը:
Ընկերությունը առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար՝ մասնավորապես սրբիչների արտադրության համար, որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ:
Ընկերությունում ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում:
«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։