Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, փոխնախարարներ Ավագ Ավանեսյանն ու նախարարության
արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը 2021 թվականի հուլիսի 29-30-ը կգործուղվեն Վրաստան։
Նպատակը առևտրատնտեսական ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկելն է։
Այս մասին որոշում է ստորագրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։