Հուլիսի 29-30-ը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունում տեղի է ունեցել մի շարք գործնական հանդիպումներ հայաստանյան խոշոր ընկերությունների հետ՝ «Кейтеринбург» հանրային սննդի ռուսական օպերատորի հետ գործնական կապեր հաստատելու նպատակով:
Այս մասին ասված է առևտրական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
Հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել կորպորատիվ սննդի կազմակերպման վերաբերյալ: «Кейтеринбург» ՍՊԸ-ի ղեկավարության հերթական այցը նախատեսված է 2021 թվականի օգոստոսի երկրորդ կեսին, որի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի Հանրապետության մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ: