Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին Armenia Today-ի թղթակիցը հարցրեց, թե ի՞նչ քայլերի են դիմում անասնակերի խնդիրը լուծելու համար, որովհետև երաշտի հետևանքով անասկերի խնդիր կա։
Քերոբյանը հստակեցրեց, որ նախապատրաստում են ծրագիրը, որը կլուծի անասնակերի խնդիրը։
Վահան Քերոբյանը ցավում է գյուղացիների համար։ Նա վստահեցրեց, որ ամեն ինչ անում են գյուղացիների խնդիրները լուծելու ուղղությամբ։
Armenia Today-ի դիտարկմանը, թե այդպես էլ ոռոգման ջրի խնդիրը չի լուծվել, քանի որ օրեր առաջ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի բնակիչները ոռոգման ջրի պահանջով փակել են միջպետական ճանապարհը՝ նախարարը պարզաբանեց, որ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից ոռոգման նպատակով լրացուցիչ ջուր վերցնելու ծրագրին, որով ոռոգման ջրի խնդիրը կլուծվի։
Մանրամասները՝ տեսանյութում։