Հայ երիտասարդ գործարարները Հայաստանում կայանալիք ներդրումային համաժողովից առաջ հանդիպում են բիզնեսի ներկայացուցիչների հետ։
«Էլիտ Պլազա» բիզնես սրահում մեկնարկել է երիտասարդ հայ գործարարների համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Armenian Invest Forum (AIF, «Հայկական ներդրումային համաժողով») ներդրումային ֆորումի շրջանակներում, որն անցկացվելու է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ։
Միջոցառմանը մասնակցում են «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը, «ՄՏՍ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Coca Cola Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը, «Սինոփսիս Արեմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Չոր մարքեթինգ» ընկերության հիմնադիր Վահրամ Միրաքյանը, «Երևան պարկ»-ի համահիմնադիր Գագիկ Նուշիկյանը և այլք։ Վերջիններս պատմում են իրենց հաջողությունների պատմության մասին:
AIF 2021 ներդրումային ֆորումը առաջին անգամ միավորում է տարածաշրջանային և միջազգային հարյուրավոր ներդրողների, գործարարների և ստարտափ-նախագծերի ներկայացուցիչների: Համաժողովը կդառնա ՀՀ տարածքում տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը, ինչպես նաև յուրահատուկ հարթակ՝ ներդրումային նախագծերի քննարկման և իրականացման համար: