«Էլիտ Պլազա» բիզնես սրահում մեկնարկել է երիտասարդ հայ գործարարների համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Armenian Invest Forum (AIF, «Հայկական ներդրումային համաժողով») ներդրումային ֆորումի շրջանակներում, որն անցկացվելու է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ և «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ։
«Այս միջոցառումների կազմակերպիչը «Հայ գործարարների ասոցիացիա»-ն է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։ Մեր գործընկերներին և «Հայ գործարարների ասոցացիա»-ին ներկայացված են մի շարք բիզնես ծրագրեր, այդ թվում՝ Արցախում նախատեսված բիզնես-ծրագրեր, որոնք քննարկման փուլում են։ Դրանք կներկայացվեն մեր գործարարներին՝ հետագայում ներդրումներ կատարելու համար»,- այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշել է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի ղեկավար Գոհար Ղումաշյանը։