Եվրասիական տնտեսական միությունում գյուղմթերքի գները այս տարվա հունիսին մայիսի համեմատ նվազել են 0.9%-ով: Առավել զգալի անկում տեղի է ունեցել Հայաստանում՝14.6%-
ով։ Իսկ ահա Ղրղզստանում գներն աճել են 3.3%-ով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում գյուղմթերքի գներն աճել են 6.7%-ով: Ամենամեծ աճը գրանցվել է Ղրղզստանում (15,9%-ով), Հայաստանի Հանրապետությունում գները նվազել են գրեթե 6%-ով:
Ի դեպ, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների, 2021 թվականին Հայաստանում միջին տարեկան պաշտոնական գնաճը կլինի մինչև 6,8%, որին կհաջորդի 2023 թ. անկումը մինչև 4,6%:
Այս տարի աճի ամենաբարձր տեմպերը կլինեն ծառայությունների ոլորտում՝ 6.1% և արդյունաբերական հատվածում՝ 4.5%: Համեմատաբար չափավոր աճ է սպասվում գյուղատնտեսության ոլորտում՝ 2.3%, շինարարության ոլորտում` ընդամենը 0.2%։