Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ԱՊՀ երկրներից գյուղմթերքի ներմուծումն ավելացնելու համար։ Համապատասխան հանձնարարականների ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում, փոխանցում է РИА новости-ն:
«Ռուսաստանի Դաշնության Կառավարությանը ․․․․ԱՊՀ անդամ պետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ծավալի մեծացմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկվելու սննդամթերքի գների կայունացմանն ուղղված միջոցառումների անցկացման ընթացքում», – ասված է ցանկում: