Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8 %, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1% հավելաճ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից։
Ընթացիկ տարվա հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպասարկման ծառայությունների՝ 0.3 %, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների՝ 0.7 %, հյուրանոցային ծառայությունների ՝ 1.4 %, հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների 1.6 % հավելաճ:
Ըստ վիճակագրության՝ տրանսպորտային ծառայությունների սակագների մակարդակը նվազել է 1.4 %-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.4 % նվազումով), իսկ կենցաղային սարքերի նորոգման, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների, բժշկական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: