ՌԴ-ից վճարային համակարգերի միջոցով դեպի ԱՊՀ երկրներ անդրսահմանային փոխանցումների ծավալը հունիսին կազմել է 720 մլն դոլար, ինչը 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ, վկայում են ՌԴ ԿԲ-ի տվյալները:
ԱՊՀ փոխանցված միջոցների ծավալը հունիսին առավելագույն ցուցանիշն է արձանագրել վերջին երեք տարում՝ գերազանցելով 2019 թվականի և 2020 թվականի հունիսի ցուցանիշը (համապատասխանաբար 527 մլն դոլար և 631 մլն դոլար):
2019 և 2020 թվականներին փոխանցումների գագաթնակետը եղել է հուլիսը (համապատասխանաբար 607 մլն դոլար և 686 դոլար):
Միջին հաշվով ֆիզիկական անձինք այս տարվա հունիսին ԱՊՀ երկրներ են փոխանցել 269 դոլար, ինչը պակաս է 2020թ. նույն ժամանակահատվածի միջին չափաքանակից (288 դոլար), 2019 թ.՝ 391 դոլար, և 2018-ին՝ 358 դոլար:
Վիճակագրությունը ներառել է Contact, «Вестерн Юнион», «Золотая корона», «Юнистрим» վճարային համակարգերի տվյալները, ինչպես նաև «Почты России» տվյալները: