ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԿԵ ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել բարձրացնելու աշխատակիցների աշխատավարձերը 10 տոկոսով։
Ըստ նախարարի` դեռ նախորդ օրն է տեղի ունեցել հանդիպում ՀԿԵ աշխատակիցների հետ, որի ընթացքում այդ հարցն է բարձրաձայնվել։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները հոկտեմբերի 23-ին դուրս չեն եկել աշխատանքի` պահանջելով 30 տոկոս աշխատավարձի բարձրացում։
Հիշեցնենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, որն իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: