2021 թվականի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կազմել են 3,114 մլրդ դոլար:
Այս մասին օգոստոսի 20-ին հայտնել է հանրապետության Կենտրոնական բանկը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, Հայաստանի միջազգային պահուստների ծավալը կազմել է 3,113 մլրդ դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամում հանրապետության քվոտան 9,658 մլն ՀՓԻ մակարդակի վրա է կամ 13,781 մլն դոլար: Զուտ արտաքին ակտիվները կազմել են 2,516 մլրդ դոլար: