Օգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին. տեղեկացնում են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը ներկայացրել է ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։ Խոսվել է նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության և հաղորդակցային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։