Երևանի մետրոպոլիտենը դիմել է Եվրոպական ներդրումային բանկին և Եվրամիության ՀՆԳ-ին՝ երկրորդ մասհանման համար։ ՀՀ ֆինանսների նախարարության որոշմամբ՝ ծրագրի յուրաքանչյուր հաշվին տրամադրվելու է մեկական միլիոն եվրո գումար (նվազագույն մասհանման գումար)։
«1157 ծրագիր 12 021 միջոցառման կապիտալ ծախսերի 5112 հոդվածն ավելանում է ընդամենը 5,358,400.0 հազ. ՀՀ դրամի չափով, որից՝ 5,000,000.0 հազ. ՀՀ դրամ դեֆիցիտի վարկային միջոցների ավելացման հաշվին և 358,400.0 հազ. ՀՀ դրամ՝ կառավարության համաֆինանսավորման միջոցների հաշվին»,- ասված է կառավարության որոշման նախագծում։
Ըստ կառավարության օգոստոսի 27-ին ընդունած որոշման՝ առաջարկվում է ապահովել 3-րդ եռամսյակի համար անհրաժեշտ 5.0 մլրդ ՀՀ դրամի չափով վարկային և 358.4 մլն ՀՀ դրամի չափով ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասով ֆինանսական միջոցների ներգրավման խնդիրը։