Կառավարությունը օգոստոսի 27-ի նիստում ընդունեց Արցախին 13,4 միլիարդ դրամ հատկացնելու մասին նախագիծը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով` հատկացվելիք գումարը նախատեսված է Արցախի պետական բյուջեով սեպտեմբեր ամսվա համար սահմանված աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների և առողջապահական ծախսերի համար։
Գումարով կփակվի նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերը։