«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մտադիր է գրավադրել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը, որպեսզի ապահովի Վերականգնման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ պայմանավորվածությունների կատարումը: Օգոստոսի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը:
Ինչպես Armenia Today-ին հայտնի դարձավ վստահելի աղբյուրներից, այս տարվա սեպտեմբերի 10-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կստորագրի 105 մլն ԱՄՆ դոլարի համապատասխան վարկային պայմանագրեր, որոնք կօգտագործվեն 10-ամյա ներդրում՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ էլեկտրացանցի արդիականացման ընկերության ծրագրում: Ավելի վաղ, վերոնշյալ ֆինանսական կառույցներն արդեն տրամադրել են 80 մլն դոլարի վարկեր: Եվս 20 միլիոն դոլար տրամադրել է Եվրասիական զարգացման բանկը: Ներդրումը կօգնի բարելավել մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը՝ նվազեցնելով կորուստները ներկայիս 10%-ից մինչև 8%:
«Տաշիր» ընկերությունների խումբը` հայազգի հայտնի ռուս գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, և «Ինտեր ՌԱՕ»-ն համաձայնագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետությունում ռուսական էներգետիկ հոլդինգի էլեկտրաէներգիայի ակտիվների առուվաճառքի մասին։