ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է Պեկինին ոչ արդար առևտրային քաղաքականություն վարելու և մտավոր սեփականության գողության մեջ:
Նախագահը G7 -ի գագաթնաժողովում նշել է, որ Չինաստանը վերջին ամիսների ընթացքում շատ ծանր հարվածներ է ստացել։
Մասնավորապես, առևտրային պատերազմի արդյունքում Չինաստանը կորցրել է երեք միլիոն աշխատատեղ։ Ըստ նախագահի՝ այդ թիվը շուտով էլ ավելի է աճելու։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նախագահ Թրամփը խոսում է առևտրային պատերազմի արդյունքում Չինաստանի տնտեսությանը հասցրած վնասի մասին։ Աշխատատեղերի կորստի մասին նա նշել է նաև նախորդ շաբաթ լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ դեռևս չկան պաշտոնական տվյալներ Չինաստանի աշխատուժի շուկայում գրանցված կորուստների վերաբերյալ, սակայն Չինական երկու բանկերի հարցման արդյուքնում նշվում է, որ առևտրային պատերազմը ազդել է 1.2- 1.9 միլիոն աշխատատեղի վրա։ Այստեղ ամենակարևոր խնդիրը ոչ թե կորուստների քանակական հաշվարկն է, այլ պատճառների վերհանումը։ Այլ կերպ ասած, աշխատողների կորուստը հետևանքն է, անհրաժեշտ է հասկանալ պատճառը՝ հետագա կորուստներից խուսափելու նպատակով։