Էկոնոմիկայի նախարարությունն այսօր կառավարությանը խաղողի մթերման սուբսիդիաների կարգի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծ է ներկայացրել։
Ներկայացնելով առաջարկը՝ նախարար Վահան Քեոբյանը նշեց, որ այդ փոփոխությունները վերաբերում են որոշման մեջ նշված ժամկետներին։
«Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ խաղողի մթերման համար տրվող վարկերի ժամկետները երկարացրել ենք 1-3 տարով, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև մեկ տարով»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այդ փոփոխությունները հնարավորություն կտան, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ և ավելի մեծ քանակի խաղող մթերեն։
Մեծացնելով մթերման ծավալները, նախարարի խոսքով, հնարավորություն կտրվի ավելի շատ խաղող արտահանել։
Նախարարը նաև նշեց, որ մոտավորապես 145 000 տոննայով այս տարվա մթերումը գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը։ Մտադրություն կա ռեկորդ գրանցել ու անցնել 200 000 տոննայի սահմանները։ Նախագիծն ընդունվեց։