ՀՀ Կառավարության օգոստոսի 22-ի նիստում որոշում է կայացվել բավարարել «ԱՖԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում։
Ըստ Կառավարության որոշման՝ ընկերությունն ազատվում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
«ԱՖԱ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են Երևանում արգելակման կոճղակների արտադրության մեջ։
Ներդրումային ծրագրի շրջանակներում կիրականացվի 300 մլն ՀՀ դրամի ներդրում` նոր սարքավորումների, հումքի ձեռքբերման և արտադրական տարածքի վերանորոգման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 55 նոր աշխատատեղ՝ 150․000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 770 մլն ՀՀ դրամ, որից 200 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 530 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 40 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: