Դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 3-ին կազմել է 493.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.11 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 586.06 դրամ, աճել է 1.17 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 683․06 դրամ, աճել է 2․32 դրամով։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.78 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 383,53 դրամ, ոսկի՝ 28,767.37 դրամ, պլատին՝ 15,871.21 դրամ: