Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) փորձագետների խմբի գնահատմամբ Հայաստանի միջուկային անվտանգության մակարդակն առավելագույն 4 միավորից 3.82 է։
Հունիսին 7-օրյա ստուգողական առաքելությամբ Հայաստանում էր գտնվում գործակալության փորձագետների խումբը։ Այցի նպատակն էր քննարկել 2015 թ․ IRRS-ի (գործակալության կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը) կողմից տրված առաջարկների և խորհուրդների իրականացման ընթացքը:
IRRS-ի ստուգողական առաքելությունն անցկացվել է Հայաստանի կառավարության հրավերով և հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից:
ԱԷՄԳ-ի առաքելությունը փաստել է, որ Հայաստանը ամրապնդել է իր կարգավորող ենթակառուցվածքն առկա մարտահրավերների պայմաններում: