«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում:
Ըստ տեղեկատվության՝ «Սանիթեք» ընկերության համար կարևոր է, որպեսզի ազգանբակչությունը տեղեկանա, թե՛ թղթաբանությունից, և թե՛ ինչու իրավիճակը դարձավ այս աստիճան բարդ։
Թբիլիսիի փոխարեն Երևանում մամուլի ասուլիսը Երևանում անցկացնելու միջոցով «Սանիթեք» ընկերության տնօրինությունը ցանկանում է անձամբ ներկայացնել խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ և չունենալով երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում:
Հիշեցնենք, որ արդեն իսկ մի քանի լրատվականներ հրաժարվել էին Թբիլիսիից մամուլի ասուլիս լուսաբանելը։