Հյուսիս-հարավ էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ տարածաշրջանում էներգետիկ միջանցք։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը:
Հայկ Բադալյանի խոսքով՝ այժմ իրականցվում է Հյուսիս-Հարավ ծրագրի Կենտրոն-Հարավ մասը: Ներկայումս կառուցվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծը:
«Քննարկվում է նաև Կենտրոն-Հյուսիսի կառուցումը, որը կապվելու է Կենտրոն-Հարավի հետ. դա Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագիրն է: Միայն հարավային ուղղությամբ մենք կունենանք հոսքերի իրականացման եռապատիկ հզորության ավելացում, և հյուսիսն էլ միացնելով այդ ուղղությանը, հույս ունեմ, որ կդառնանք տարածաշրջանային էներգետիկ միջանց»,- ասել է Հայկ Բադալյանը: